2021 թվականի հունվարի 14-ին և 15-ին ՀՌՀ-ում սահմանվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր.
- Հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների,
- Հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների:
Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը:
Տեղեկացնենք նաև, որ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հանձնաժողովը կապահովի նիստի անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։
Հեռարձակմանը կարող եք հետևել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական (https://tvradio.am/) և ֆեյսբուքյան էջի (https://www.facebook.com/tvradio.Armenia) ուղիղ եթերով` ժամը 11:00-ին:
