Հանձնաժողովում կայացել է նիստ
Այսօր` դեկտեմբերի 29-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի 2020 թվականի վերջին նիստը:
Օրակարգի առաջին հարցով սահմանվել է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից
հեռարձակվող տեսալսողական հաղորդումների
հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը, տեսալսողական հաղորդումների
հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակ
ստեղծելու, մուտք գործելու և համապատասխան գործողություններ կատարելու հետ կապված հարաբերությունները: Նշենք, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություն մատուցողները
(տեսալսողական և լսողական մեդիածառայություն մատուցողներ) պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան, որի տվյալների
հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է տեսալսողական
մեդիածառայություններ մատուցողների գործունեության համապատասխանությունը
օրենսդրության պահանջներին: