ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Դադարեցվել է լիցենզիայի գործողությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր կայացել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը:

Հիմք ընդունելով դիմումը՝ ՀՌՀ-ն բավարարել է դիմումի պահանջը և 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 98 լիցենզիան: