Հարգելի գործընկերներ
<Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին> օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:
Վերը նշված իրավական դրույթի կատարումն ապահովելու նպատակով՝ խնդրում ենք Ձեզ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումն ընունվելուն պես անհապաղ հրապարակել այն: