«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է: Զրուցը եղել է «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների մասին:
Տիգրան Հակոբյան,- Պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա տեղեկատվության այն նվազագույն փաթեթը, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր բացի տեղական հեռուստաընկերություններից հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել www.azatutyun.am էջում: