Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ՝
«Վերջին օրերին անհանգստությամբ և մտահոգութամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների և առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։ Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարևորոությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական և գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում նրանց։
Դիմում ենք ՀՀ պարետ պարոն Տիգրան Ավինյանին, կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու և ելքեր գտնելու համար։
Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիա
Երևան 08 հուլիս, 2020 թ.»: