Նիստի օրակարգում ընդգրկված էր «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» (նախկին անվանումը՝ «ԺԱՆՄԵԳԱԼ») ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ հարցը:
Օրերս ընկերությունը հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտ էր ներկայացրել Հանձնաժողով:
Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է անվանման փոփոխություն` «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությունը վերանվանվել է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության և գտնվելու վայրի փոփոխություն, որոնք համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ հիմք են լիցենզիայի վերաձևակերպման համար:
Ելնելով վերոգրյալից, Հանձնաժողովը բավարարել է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտի պահանջը և անվանման ու գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիան: