Հանձնաժողովում կայացել է նիստ
Այսօր՝ ապրիլի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 214 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և ՀՀ Կոտայքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:
Հանձնաժողովը քննարկել և որոշում է
կայացրել բավարարել ընկերությունների կողմից ներկայացված դիմումները: