![logo](https://tvradio.am/wp-content/themes/hrah/img/logo.png)
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում երեք հարց՝ «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու, «ՄՈՒԼՏԻ ՔԱՍՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները:
Քննարկելով օրակարգային հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: