ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարելու մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 151-Ա որոշմամբ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարվել է չկայացած` 2019 թվականի հունիսի 27-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (27.06.2019թ.-27.12.2019թ.) դիմումներ չներկայացվելու հիմքով: