ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 47-րդ հոդվածի 7-րդ մասի, 61-րդ հոդվածի 7-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 22–ի թիվ 129–Ա որոշումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի մասին
- Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի եթերային հեռարձակում:
- Հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր ուղղվածության:
- Սփռման տարածքը` ՀՀ Տավուշի մարզ:
- Լիցենզիայի գործողության ժամկետը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվում այն ամսաթիվը, որը նշված է ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:
5. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը.
- Հայտերն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 17-ից մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողով` ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով,
- 2020 թվականի փետրվարի 27-ին Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում մրցույթի մասնակիցների ցանկի հրապարակում,
- 2020 թվականի մարտի 3-ից սկսած Հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակում,
- 2020 թվականի ապրիլի 22-ին լիցենզավորված անձի ընտրություն:
6. Անհրաժեշտ փաստաթղթեր`
- ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- հեռուստաընկերության բիզնես ծրագիրը,
- տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
- ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
- տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին,
- լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար 900005164596 հաշվեհամարին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված 200 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը,
7. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 52 94 06 հեռախոսահամարով կամ գրել licensing@tvradio.am էլ. փոստի հասցեով:
8. Հայտի ձևը` Տես կից ֆայլում: