Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց՝ «ԱՐԹՈՏԵՔՍ», «ԼԱՅՔՆԵՏ» և «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ:
Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: