- Home
- /
Notice: Only variables should be passed by reference in /home/tvradio/public_html/wp-content/themes/hrah/functions.php on line 196
- Նորություններ
- /
- Եռամսյակային վերլուծություն՝ բազմազանություն, վարկանիշային հաղորդումներ
Եռամսյակային վերլուծություն՝ բազմազանություն, վարկանիշային հաղորդումներ
ՀՌՀ այս վերլուծությունը, կարծում եմ, հետաքրքիր կլինի մեդիամասնագետների և մեդիամենեջերների համար: Ծանոթացեք, քննարկեք: Ու մի քանի, ըստ իս, կարևոր դիտարկում.
1. Հայկական (կամ հայերեն թարգմանված) հեռուստաբովանդակությունը անհամեմատելի մեծ լսարան ունի, քան օտարերկրյա արտադրանքը ռուսերեն լեզվով: Առաջատար հեռուստաընկերությունների բարձր վարկանիշները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ դրանց բովանդակությունը հայերեն է (Հանրային ՀԸ՝ 100%, Արմենիա, Շանթ, ԱԹՎ ՀԸ-ներ՝ 85-95%):
2. Հանրային հեռարձակողի «1–ին ալիքը» առաջատարն է հենց հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների պատրաստման/հեռարձակման գործում (ճանաչողական, վավերագրական ֆիլմեր, բանավեճային հաղորդումներ, հայերեն թարգմանված մուլտֆիլմեր և այլն):
3. Գեղարվեստական ֆիլմերից, սերիալներից հեռուստադիտողը նախընտրում է հայկական արտադրանքի ֆորմատները:
4. Հայաստանի հեռուստաընկերությունները միասին ապահովում են եթերի բազմազանությունը, ընտրության հնարավորություն տալով հեռուստադիտողին:
5. Տարբեր անվանակարգերում ամենավարկանիշային 100 հաղորդումներից 99-ը ցուցադրվել են հայկական հեռուստաալիքներով (այդ մեկն էլ «Միր» հ/ը խոհարարական ծրագիր է):
Այսպիսով, ոչ հայկական հեռուստաալիքների ազդեցությունը զանվածային գիտակցության վրա, մեղմ ասած, չափազանցված է:
Եռամսյակի վերլուծությունը ամբողջական պատկերը չի տալիս, բայց վեկտորները խորհրդանշանական են:
Տիգրան Հակոբյան
Top-Programs-Q1-1Download