Այսօր՝ հունիսի 27-ին, առաջնորդվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:
Մրցույթի մասին տեղեկատվությունը՝ մրցույթի պայմաններ, կարգ, փաստաթղթերի ներկայացման ժամկետներ, հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am (https://www.azdarar.am/announcments/org/385/00512520/) և Հանձնաժողովի՝ www.tvradio.am (http://tvradio.am/…/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D…/), պաշտոնական կայքէջում: