Այսօր՝ մայիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում չորս հարց՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը սեփական արտադրության հեռուստածրագրեր, «ՔԱՆԹՐԻՆԵԹ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագիր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, և «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի դիմումները:
Օրակարգային 4-րդ հարցը վերաբերում էր «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հաստատմանը:
Քննարկելով օրակարգային հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները և հաստատել «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը: