Այսօր՝ մայիսի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ գումարել է հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են հանձնաժողովի բոլոր յոթ անդամները:
Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ԻՔՍ-ԹԻՎԻ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ՄԱՅ ՆԵՏ», «ԱՐՓԻՆԵՏ» և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:
Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: