Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը 2016 թվականի մայիսի 25-ից 27-ը մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 43-րդ գարնանային նստաշրջանին: Նստաշրջանին մասնակցել են ավելի քան 180 մասնակիցներ, որոնց թվում եղել են տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են` տարբեր երկրներում աուդիովիզուալ մեդիա ծառայությունների մասին դիրեկտիվի կիրառմանը, անվճար հեռուստատեսության դերին, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում անչափահասների իրավունքների պաշտպանությանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դարաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի դերին և այլն: Նստաշրջանի փակման արարողության ժամանակ, ՀՌԱՀ-ի պատվիրակության ներկայությամբ հայտարարվեց, որ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 44-րդ աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու Երևանում: