Այսօր՝ փետրվարի 27-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օակարգում՝ երեք հարց: Ուշագրավ էր օրակարգի առաջին հարցը, որը վերաբերում էր «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով պարզեցվել է մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ներառվել նոր կետ, համաձայն որի մրցութային հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Օրակարգի երկու հարցերը վերաբերում էր «ԱՐԱՆԵԱ» և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն տրամադրելու դիմումներին: Քննարկելով օրակարգային հարցերը, ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել հաստատել որոշման մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները և բավարարել երկու ընկերություններին վերահեռարձակման թույլտվություն տալու մասին դիմումները: