![logo](https://tvradio.am/wp-content/themes/hrah/img/logo.png)
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) տեղի ունեցավ ՀՌԱՀ-ի 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների պաշտոնյաներ, հեռուստաընկերության և ռադիոյի ղեկավարներ և միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկայացվել է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը, ելույթ են ունեցել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով»-ի նախագահ Գագիկ Բունիաթյանը, «ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով»-ի նախագահ` Լևոն Մնացականյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության ղեկավար` Գրիգոր Ամալյանը և այլոք: Տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: