Հարգելի հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցներ` Շնորհավորում եմ Ձեզ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում մամուլը շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկը, ապահովելով իր ուրույն տեղը արդի տեղեկատվական դաշտում: Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ Ձեր կարևոր ու պատասխանատու գործում: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գագիկ Բունիաթյան