ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի (այսուհետ` Բաժին) ավագ մշտադիտարկողի ժամանակավոր թափուր պաշտոնի մասին (ծածկագիր` 84-23.1.1-Մ4-3)

Բաժնի ավագ մշտադիտարկող իրականացնում է հեռուստառադիոծրագրերի մշտադիտարկում, հեռուստառադիոընկերությունների ծրագրերի տեսագրությունների, ձայնագրությունների և լիցենզիային պայմանների, ինչպես նաև հեռուստառադիոընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության, հաշվառման մատյանների տվյալների և ուղղակի դիտարկումների համադրման, հեռուստառադիոհեռարձակման ընթացքում խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման աշխատանքներ, մասնակցում է հեռուստառադիոընկերությունների  տեխնիկական  միջոցների մշտադիտարկմանը. դիմում-բողոքների հիման վրա հեռուստառադիոընկերությունների գործունեության ուսումնասիրությանը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         բարձրագույն կրթություն,

·         Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

·         իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2022 թվականի ապրիլի  3-ը:

Աշխատավարձը` 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինն) դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·         դիմում,

·         նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·         անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

Փաստաթղթերն ընդունվում էլեկըրոնային եղանակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով,կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.05.2021 թ.:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: