Քարտուղարության արխիվավարը իրականացնում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի համալրում, գիտատեխնիկական մշակում, հաշվառում, օգտագործում և պահպանում, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի արխիվացման փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին. կատարում է փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային հավաքածուի տեղեկատվական համակարգի կազմմանը, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* առնվազն միջնակարգ կրթություն,
* առանց աշխատանքային ստաժի,
* իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2023 թվականի հունիսի 14-ը:
Աշխատավարձը` 111 115 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում,
* նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին, առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում կանրելի է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից).
* արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
* անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով, կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.07.2021թ.:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: