Քարտուղարության ավագ փաստաթղթավարը իրականացնում է Հանձնաժողովի նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացվող փաստաթղթերի նախնական մշակումը, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, վերահսկողություն է իրականացնում Հանձնաժողովի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների նկատմամբ, մասնակցում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմմանը, Հանրային Հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեության սպասարկմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում՝ գրադարանավարի կամ մատենագետի՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2021 թվականի նոյեմբերի 24 -ը:
Աշխատավարձը` 129 634 (մեկ հարյուր քսանինն հազար վեց հարյուր երեսունչորս) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում,
* նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
* անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով, կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.07.2021թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: