Հանձնաժողովի գործերի կառավարիչը համակարգում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների գնման գործընթացի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները, ապահովում է գնումների անվանացանկերի կազմման, գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ եզրակացություններ,ի արձանագրությունների և պայմանագրերի կազմման, ապրանքանյութական արժեքների գույքագրման աշխատանքները. կազմակերպում է գնահատող հանձնաժողովի աշխատանքները, ապահովում է Հանձնաժողովի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ապահովում է Հանձնաժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունների այցելությունների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող միջազգային բնույթի, արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները. կազմակերպում է ընթացիկ և կապիտալ շինարարական աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն,
· Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:
· իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Պաշտոնը թափուր է մինչև մրցույթի արդյունքում հաղթողի կողմից պաշտոնը զբաղեցնելը:
Աշխատավարձը` 256 623 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում,
· նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
· անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-ից 1600-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.10.2019 թ.` ժամը 16:00 -ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):