Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է Հանձնաժողով անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում, որը լրացվում է տեղում,
· անձնագրի բնօրինակը` պատճենի հետ միասին,
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) բնօրինակները` պատճեների հետ միասին,
· աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր) պատճենների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը` պատճենի հետ միասին,
· մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ հուվարի 13-ից 21-ը ներառյալ՝ ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից 15:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020թ փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ին, Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020թ փետրվարի 18-ին ժամը 10:00-ին Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175 932 դրամ է:
Թեստերում ներառված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 99, 100, 102, 110, 121, 124, 196, 197
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 26, 34,35,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
• «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73839
• «Գովազդի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5, 9, 13, 14, 15, 24, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427
• «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք, հոդվածներ՝ 18, 19, 22
հղումը՝ https://www.e-draft.am/projects/1236/justification
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.e-draft.am/projects/688
• «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126306
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Էջ 39, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/egdx/
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
• Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
· «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
· «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ-ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ-ՊԱՇՏՈՆԻ-ԱՆՁՆԱԳԻՐ
ԹԵՍՏԱՅԻՆ-ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ-ՕՐԻՆԱԿՆԵՐ