Բաժնի ավագ մասնագետը իրականացնում է կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող ընկերություններին սեփական արտադրության հեռուստառադիոծրագրերի հեռարձակման և ոչ սեփական հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման, հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի եթերային հեռարձակում իրականացնող ընկերություններին բաժանորդային հեռարձակման թույլտվություններ տալու աշխատանքները: Մասնակցում է լիցենզավորված անձանց ցուցակի կազմմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն
· Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
· իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը` 175 932 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում,
· նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
· անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-ից 1600-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.09.2019թ.` ժամը 1600 -ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62)