Անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետը վարում է Հանձնաժողովի աշխատողների անձնական գործերր, իրականացնում է Հանձնաժողովի նախագահի և Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները, մասնակցում է Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելու, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական, Հանձնաժողովում աշխատանքային, այդ թվում` ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված, Հանձնաժողովի աշխատողների զինապարտության հաշվառման և ամրագրման աշխատանքներին: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, հաշվետվություններ և այլ գրություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Պաշտոնը թափուր է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 2-ը:
Աշխատավարձը` 129 634 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում,
* նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.05.2019թ.` ժամը 16:00 -ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):