ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տիգրան  Հակոբյան

Համառոտ կենսագրութուն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվելէ 1960թ. մայիսի 1-ին, Երևանում:

 

Կրթություն

1977թ. – N48 պրոֆտեխուսումնարան (ք.Մոսկվա), մասնագիտացումը՝ շինարար,

1980-1983 թթ. – ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ,

1988թ. – Գրողների միության Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտ (ք.Մոսկվա), որակավորումը՝ գրական աշխատող:

 

Աշխատանքային գործունեություն

1988-1990 թթ. – «Կոմունիստ»  օրաթերթ՝ թղթակից, բաժնի վարիչ,

1990-1993թթ. – «Республика Армения» օրաթերթ՝ բաժնի վարիչ,  գլխավոր խմբագիր,

1993-1995 թթ. –  ՀՀ Հեռուստա և ռադիոհաղորդումների պետական վարչություն՝ պետ,

1995-1998 թթ. – Արմենպրես պետական լրատվական գործակալություն՝ տնօրեն,

1998-1999թթ. – «Հայք» շաբաթաթերթ՝ գլխավոր խմբագիր,

1998-1999թթ. – «Հրաչյա Աճառյան» համալսարան՝ դասախոս,

1999-2000թթ. – ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչություն՝ պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն՝ պետ,

2001-2003թթ. – «Էկոնտե» ՍՊ ընկերություն՝ տնօրեն,

2005-2006թթ. – «Իմեդի» հեռուստաընկերություն՝ (Վրաստան) գլխավոր տնօրենի խորհրդական,

2006-2009թթ. – «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ՝ տնօրենների խորհրդի անդամ,

2006-2008թթ. – Երևանի պետական համալսարան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս,

2011-2014թթ. – «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն, ապա  «Դար» տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար,

2014-2016թթ. – «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար, «Արձագանք» ռադիոընկերություն և «Դոմինանտ Պրոդաքշն» ՓԲ ընկերություն՝ տնօրեն,

2019-2022թթ. – Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

2016-2019թթ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում` 2016 թ. սեպտեմբերի 15, ԱԺՈ-014-Ա),

2019֊2022 թթ. ֊ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ,

2022թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում` 2022 թ. սեպտեմբերի 15, ԱԺՈ-47-Ա),

2022թ. սեպտեմբերի 16-ից՝ ՀՌՀ նախագահ:

 

Այլ տվյալներ

2000թ.-ից – «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպություն՝ վարչության նախագահ:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: