ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան

Համառոտ կենսագրութուն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1979 թվականի հունվարի 21-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղում։

 

Կրթություն

1985-1996 թթ․ – Արտաշատի շրջանի Մասիս գյուղի միջնակարգ դպրոց

1996–2000 թթ․ – Երևանի պետական համալսարան՝ բանասիրության ֆակուլտետ

2000-2002 թթ․ – Երևանի պետական համալսարան՝ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա

2014 թթ․ – Թեկնածուական  ատենախոսություն․ Թեմա՝ «Ժամանակակից հայ պոեզիան» (1991-2004 թթ․),

Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ

 

Աշխատանքային գործունեություն

2010 թթ․ – «Գրանիշ» գրական կայք՝ հանրային կապերի պատասխանատու

2011 թթ․ – Webtv համացանցային հեռուստատեսություն՝ «Նոթbook» գրական  հաղորդման  վարող

2012 թթ․ – Արցախի գրողների միություն՝ կայքի խմբագիր և հանրային կապերի   պատասխանատու

2012 թթ․ – «Գրանիշ» կայք՝ գլխավոր խմբագիր

2013 թթ․ – Հայաստանի գրողների միության անդամ

2016 թթ․ – «Գրանիշ գրական համայնք» ՀԿ՝ հիմնանադիր նախագահ

2023 թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (ՀՀ Ազգային ժողովի որոշում՝ 2023 թ. դեկտեմբերի 6, ԱԺՈ-80-Ա)

 

Այլ տվյալներ

2003-2016 թթ․ – 50-ից ավելի հոդվածների հեղինակ ամսագրերում ու թերթերում  («Գրական թերթ», «Գրեթերթ», «Սատիրիկոն», «Հորիզոն», «Գարուն», «Նորք», «Գրանիշ», «Եղիցի լույս», «Ազատն Արցախ» և այլն)

2019-2021 թթ․ – Մասնակցություն ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության կողմից կազմակերպված «Քո արվեստը դպրոցում» ծրագրին։

2022 թ․ – Շանհայի «Միջազգային հարաբերությունների համալսարանի» առաջարկով՝ միջազգային փորձագետ գրականության ուսումնասիրության ծրագրում, ծրագրի ռեֆերենտ դասախոս։

2001-2023 թթ․ – Երկու տասնյակ գրական ստեղծագործությունների խմբագրման և հրատարակության պատրաստում

 

Միջոցառումների կազմակերպում

2017, 2018 թթ․ – «Անտարես» մեդիա հոլդինգի հետ համատեղ՝ «Ընթերցման օլիմպիադա»

2018թ․ – ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ՝ «Պոեզիայի համաշխարհային օր» գրական միջոցառում

2019, 2020, 2021, 2022 թթ․ – «Գրանիշն ամփոփում է գրական տարին»

2012-2014 թթ․ – Անտարես մեդիա հոլդինգի հետ համատեղ՝ «Արձակ» մրցույթ

 

Մրցանակ

2008 թթ․ – Մշակույթի ու երիտասարդության նախարաության հատուկ մրցանակ` «Երիտասարդական գրականությունը լավագույնս լուսաբանելու համար»