ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Երևանում անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի համաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 7-10 Երեւանում անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA)  23-րդ տարեկան համաժողովը:

Համաժողովին մասնակցելու են հարթակին անդամակցող 25 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում Խորվաթիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Մարոկկոյից եւ այլն։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման հնարավորությունները կարգավորող մարմինների աշխատանքներում, թվային հարթակների կառավարման սկզբունքները և դրանց կիրառումը,  թվային ռադիոյի ներկան եւ ապագան, ինչպես նաև մեդիագրագիտության հետ կապված խնդիրներ:

Նշենք, որ Միջերկրածովյան հարթակը (MNRA) հիմնադրվել է 1997 թ.: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անդամակցում է այդ հեղինակավոր մեդիակառույցին 2021 թ-ից, իսկ 2022 թ-ին՝ Հայաստանն ընտրվել է հարթակի փոխնախագահող երկիր։