WordPress database error: [Can't create/write to file '/tmp/#sql-temptable-15128e-a7210-363e.MAI' (Errcode: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `wp_options`

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել են ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել են ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ 

«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։

Տեղեկատվությունը նախարարի Ֆեյսբուքյան էջից։