Բելգիայի Բրյուսել քաղաքում սթ մայիսի 26-ից հունիսի 1-ը կայացել է Շվեդական Միջազգային Զարգացման Համագործակցություն Գործակալության (SIDA) կողմից ֆինասավորվող «Մեդիայի զարգացումը և դեմոկրատական մեդիա կարգավորումը նոր թվային դարաշրջանում» միջազգային վերապատրաստման ծրագրի (թրեյնինգ) չորրորդ փուլը, որին մասնակցել են ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը և իրավաբանական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը։
Վերապատրաստման ծրագրի ընթացքում ՀՌՀ ներկայացուցիչները ներկայացրել են ազգային մեդիա դաշտի կարգավորման և ինքնակարգավորման առկա վիճակը, ապատեղեկատվական արշավների հայտնաբերման և վերլուծության, մեդիա գրագիտության, փաստերի ստուգման (fact-checking), լրագրողական էթիկայի, ցանցային օպերատորների աշխատանքի կարգավորմանը վերաբերող և այլ թեմաներ։
Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպումներ են ունեցել պետական կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի, Բելգիայում լրագրողական էթիկայի խորհրդի ներկայացուցիչների հետ, ինպես նաև այցելել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանություն, քննարկել Բելգիայի, Եվրոպական Միության և Հայաստանի միջև համագործակցության հնարավորությունները։