«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության Հ1 լրատվական ալիքը 2024 թվականի հունիսի 9-ից իրականացնելու է հանրապետական սփռում։
Ըստ այդմ, սույն թվականի հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում, ինչի արդյունքում հունիսի 4-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։
Հեռուստաալիքների նոր դասավորվածությանը` ՀՀՌՑ-ի կիայքէջում: