Մայիսի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ կնքեց համագործակցության հուշագիր, որը միտված է երկու կառույցների համատեղ աշխատանքի զարգացմանը՝ հետազոտությունների կազմակերպում, մեդիա դաշտի կարիքների գնահատում, օրենսդրական փոփոխությունների առաջարկների մշակում։
Համագործակցության առաջնային քայլը կլինի ՀՌՀ կարգավորումից դուրս մեդիա հարթակներում ատելության և թշնամանքի լեզվի տարածման ուղիների ուսումնասիրությունը, հասարակական բևեռացում առաջացնող ու խորացնող բովանդակության ազեդցությունը, տարբեր անձանց և խմբերի թիրախավորումը։
Հուշագիր կնքելով կողմերը ձեռք բերեցին պարտավորություն համագործակցելու ի նպաստ անկախ, անկողմնակալ ու որակյալ մասնագիտական տեղեկատվության տարածմանը, առավել թափանցիկ և հաշվետու մեդիա դաշտի ստեղծմանը։