ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ձեռք բերվեց համատեղ ծրագրեր մշակելու պայմանավորվածություն

Մայիսի 21-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյի, ծրագրերի պատասխանատուների, ինչպես նաև Ինտերնյուզ կազմակերպության հետ համատեղ ծրագիրն իրականացնող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հյուրերին, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը բարձր գնահատեց մեդիաոլորտում Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի կողմից իրականացվող աշխատանքը՝ կարևորելով փոխհամագործակցությունը, միաժամանակ ներկայացրեց Հանձնաժողովի գործունեությունը, խնդիրներն ու օրենսդրական բացերը։

Տիկին Կորինա Չեպոյը ներկայացրեց Հայաստանյան մեդիայի զարգացմանն ուղղված ծրագրերն ու հիմնական ուղղությունները։ Խոսելով հայաստանյան մեդիայի խնդիրների և դրանց լուծման մասին, նա բարձր գնահատեց տեսալսողական մեդիայի զարգացման գործում կարգավորող մարմնի՝ Հանձնաժողովի, դերն ու նշանակությունը։

Հետագա համատեղ ծրագրերի մշակման համար, կողմերը պայմանավորվեցին անհրաժեշտ տեղեկատվությամբ փոխանակվելու վերաբերյալ։