ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «Առաջինի լրատվական ալիքի» եթերում բարձրացնում է չկարգավորվող մեդիաբովանդակության վտանգի հարցը։
«Մեդիայի մասին խնդիրները շատ են։ Այսօր միայն Հայաստանում, տասնյակ հազարավոր տեսալսողական հարթակներ կան, որոնք բովանդակություն են տարածում և գտնվում վերահսկողությունից դուրս։ Հեռարձակվող մեդիաները, այսպես թե այնպես կարգավորման տակ պահում են խաղի կանոնները, իսկ հազարավոր կայքեր, հարթակներ, ինտերնետում հեռարձակվող, իրենց ԹԻՎԻ կոչող հեռարձակողներ, որևէ կարգավորում չունեն, ինչը շատ վտանգավոր է հասարակության համար»,- նշել է Տիգրան Հակոբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ www.1lurer.am/ -ի յութուբյան էջում։