Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին տոնի առթիվ և մաղթում այս դժվարին ժամանակներում մասնագիտական ամենօրյա աշխատանքը զուգորդել երկրի ու պետության հանդեպ հոգատարությամբ՝ հայրենաճանաչությունը դարձնելով հիմնական տեսլական:
Բոլորին մաղթում ենք զգոնություն, սթափություն և հանրությանը անաչառ ու հանրօգուտ բովանդակություն մատուցելու լայնախոհություն։