Խորը ցավով տեղեկացանք «Միգ» հեռուստառադիոընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանի մահվան մասին։
Սամվել Հարությունյանն իր կարևորագույն դերն ու ներդրումն է ունեցել Լոռու մարզի մեդիա ոլորտի կայացման և զարգացման հարցում։
Կիսելով կորստյան ծանր վիշտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Սամվել Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։