ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ն ԱԺ է ներկայացրել 2023 թվականի տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի համաձայն, հրապարակել և ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել 2023 թվականի իր գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են հեղինակազորման և լիցենզավորման գործընթացը, տեսալսողական ծրագրերի թեմատիկ ուղղվածությունն ու եթերի կառուցվածքը, վարչական վարույթները, բողոքարկումները և այլն։

Տարեկան հաղորդման մեջ գրաֆիկական պատկերներով ներկայացվել են տեսալսողական մեդիայի ոլորտում գործող, հեղինակազորման վկայագիր տրամադրված և գործունեությունը դադարեցրած ընկերություների, լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների, տեսալսողական ծրագրերն ըստ արտադրության երկրի և այլ տեղեկություններ:

Տարեկան հաղորդում։