ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ 2025-2027 թթ․ ՄԺԾԾ 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ

Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 71-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի, 2025-2027 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում Մարմնի իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), մինչև 2024 թվականի ապրիլի 6-ը բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին (հասցե` ք. Երևան, Իսահակյան 28, էլ.փոստ՝ j.zurnachyan@tvradio.am, հեռ. +374 10 529 472):