ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Փոխվել է «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ընկերության Գյումրի քաղաքում հատկացված հաճախականությունը

Այսօր՝ փետրվարի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամվելի Հայրիյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների և «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության՝ Գյումրի քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու դիմումի վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկելով օրակարգային հարցերը, բավարարել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամվելի Հայրիյանի դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։ Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Օրակարգային երրորդ հարցի քննարկմամբ Հանձնաժողովը որոշել է «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը Գյումրի քաղաքում հատկացված 103.6 ՄՀց հաճախականությունը (26․09․2017 թ․ N52 Որոշում) փոխարինել 103.7 ՄՀց հաճախականությամբ։