ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողում գումարվել է նիստ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության` ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԻՔՍ-ԹԻՎԻ»ՍՊ ընկերության թիվ 255 լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը բավարարել է «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ընկերության դիմումը և 2024 թվականի հունվարի 11-ից տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

Մեկ այլ որոշմամբ բավարարվել է «ԻՔՍ-ԹԻՎԻ» ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2018 թվականի ապրիլի 9-ին տրամադրված թիվ 255 լիցենզիան: