ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գերմանիայում կայացել է միջազգային կարգավորողների հերթական ֆորումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-ից 18-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցել է Լոնդոնի միջազգային ինստիտունի (IIC) միջազգային կարգավորողների ֆորումին և Փոքր ազգերի կարգավորողների հերթական (SNRF) համաժողովին։

Լոնդոնի միջազգային ինստիտուտը, որի լիիրավ անդամն է ՀՌՀ-ն 2023-ի մայիսից, հյուրընկալել էր 37 երկրների ներկայացուցիչների։

Համաժողովի ընթացքում քննարկվել են թվայնացմանը, 5G-իի, կիբեռանվտանգությանը, իսկ փոքր ազգերի կարգավորողների հարթակում՝ փոքր պետություններում կարգավորումների արդյունավետության, սպեկտորային աճուրդներն ընդդեմ հիմնական արժեքների, լիցենզավորման և սպառողների շահերին վերաբերող թեմաներ։

Համաժողովի ընթացքում նշվել է, որ ժամանակակից աշխարհում մարդկության 94%-ը (77% երեխաներ) օգտագործում են հավելվածներ, որոնց օգտատերերին պետք է վերաբերվել որպես կոնտենտ ստեղծողների, պաշպանելով նրանց հիմնական իրավունքները, ինչպես նաև՝ կարևորելով թվային աշխարհում մեդիագրագիտության կարևոր գործոնը՝ երեխաներին տեղեկացնել օնլայն աշխարհի վտանգների մասին։ Թվային հարթակների կարգավորման հիմնական խնդիրներից նշվել է ինքնակարգավորումը, սեռական բռնությունից հանրությանը պաշպանելը, ապատեղեկատվության դեմ պայքարը:

Հեռահաղորդակցման ոլորտը կարգավորողները ներկայացրել են իրենց մտահոգությունները 5G-ի վերաբերյալ և մանրաթելերի (fiber) անցնման ծրագրերը։

Համաժողովի ընթացքում ՀՌՀ պատվիրակությունը ունեցել է երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր։