ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմակերպել էր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ձևավորած նախընտրական շտաբների ներկայացուցիչների համար սեմինար-խորհրդակցություն:

Սեմինար-խորհրդակցության ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով, և ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։

Միաժամանակ ներկայացվեց եթերում գովազդի, խոսքի իրավունքի, էթիկայի կանոնների պահպանման մասին տեղեկատվություն:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի միջոցով նախընտրական շտաբների ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը:fa