ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում Հեռարձակողների հետ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում  տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների համար կազմակերպվել էր «Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման և նախընտրական քարոզչության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-խորհրդակցություն։

Սեմինար-խորհրդակցությանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները, հորդորելով առաջնորդվել Օրենքի դրույթներով և մեթոդաբանության պահանջներով։

Միաժամանակ ներկայացնելով նախընտրական շրջանում հեռարձակողների իրավունքներն և պարտականությունները, հիշեցրել են Հանձնաժողովի կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին։

Այնուհետ տեղի է ունեցել հարցուպատասխան, որի միջոցով Հեռարձակողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել և Հեռարձակողների հարցերին է պատասխանել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։