ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվեց հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Այսօր՝ օգոստոսի 02-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները և հետագա գործունեության մասին ծրագիրը։

Նշեմ, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը: