ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օրը

Այսօր, հուլիսի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցը։

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է հրապարակել մրցույթի մասնակիցների ցանկը և մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2023 թվականի օգոստոսի 2-ը (ժամը՝ 12։00):

Տեղեկացնենք, որ հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե: