ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանելու մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը:

Մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 2-ը (ժամը՝ 12։00-ին):

Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե: