Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերայի հետ։
Տիգրան Հակոբյանը ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները՝ կարևորել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը։ Նշելով, որ Ճապոնիայի մեդիայի գործունեության, հատկապես հանրային հեռարձակողի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան մի շարք ուղղություններ, որոնց շուրջ հնարավոր է համագործակցել։
Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ համագործակցության դեպքում Ճապոնիայի բնակչությունը հնարավորություն կունենա ճանաչելու Հայաստանն ու հայկական մշակույթը։
Հանդիպման ավարտին երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել համագործակցության ուղղությունների շրջանակը հստակեցնելու և ավելի հանգամանալից քննարկում կազմակերպելու: