ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ ներկայացուցիչը մասնակցել է «Համացանցը ճգնաժամի ժամանակներում – ռիսկ, դիմակայություն, հույս» խորագրով համաժողովին

Հունիսի 19-21-ը Ֆինլանդիայի Տամպեր քաղաքում կայացել է «Համացանցի կառավարման եվրոպական երկխոսություն 2023» (EuroDIG 2023) համաեվրոպական հարթակի կողմից կազմակերպված՝ «Համացանցը ճգնաժամի ժամանակներում – ռիսկ, դիմակայություն, հույս» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցել է ՀՌՀ ներկայացուցիչը։

Համաժողովի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության էթիկական ասպեկտների, սոցիալական մեդիա ծառայությունների զարգացման հեռանկարների, թվային միջավայրի ազդեցությունը երիտասարդների հոգեկան առողջության վրա, պատերազմի ազդեցությունը. ապատեղեկատվության և ատելության խոսքի դրսևորումները համացանցի միջոցով, համացանցի մասնատվածության մարտահրավերը և համաշխարհային թվային համաձայնագրի անհրաժեշտությունը, որպես համացանցի մասնատվածության կանխարգելիչ միջոց, զարգացող թվային հարթակների կառավարման նոր գործիքակազմերի և չափորոշիչների ներդրման անհրաժեշտությունը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա թեմաները։

Նշենք, որ EuroDIG հարթակի ձևաչափով քննարկումներին ՀՌՀ-ն մասնակցում էր առաջին անգամ, որի ընթացքում ներկայացվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները։

Համաժողովի ընթացքում քննարկումներ են եղել Հայաստանում համացանցային մեդիա ոլորտի կարգավորման միջազգայնորեն ընկալելի ժողովրդավարական ընթացակարգերի ներդրման վերաբերյալ։